Մասշտաբ Քոնսալթնսի խորհրդատվական կազմակերպություն
Մասշտաբ Քոնսալթնսի խորհրդատվական կազմակերպություն
«Մասշտաբ» Խորհրդատվական կազմակերպություն ՍՊԸ-ն տրամադրում է խորհրդատվական ծառայություններ կառավարման, բիզնես գրագիտության և բիզնես վերլուծության ոլորտներում, ինչպես ֆիզիկական անձանց, այնպես նաև կազմակերպություններին: Մեր անձնակազմն արհեստավարժ է խորհրդատվական բազմատեսակ ծառայությունների ոլորտում ինչպիսիք են գործնական գնահատումը, ռազմավարության մշակումն ու անհրաժեշտ խորհրդատվությունը՝ համապատասխան մեր հաճախորդների պահանջներին ու նպատակներին:
ԻՆՉՈՒ ԸՆՏՐԵԼ «ՄԱՍՇՏԱԲ»
Մենք աջակցում ենք մեր հաճախորդներին առավելագույն մակարդակի հասցնել բիզնեսի կատարողականը, աճն ու աշխատանքի օպտիմալացումը:
Բիզնես գործընթացի վերակառուցում
Մենք կիրառում ենք փորձի վրա հիմնված ընդարձակ գործիքակազմ և համոզված ենք, որ խոշոր արդյունքի հասնելու բանալին մեր գիտելիքների ու փորձի, և Ձեր կազմակերպության յուրահատուկ մշակույթի ու բիզնես պահանջների համատեղումն է:
Ռազմավարության մշակում
Մեր որդեգրած ռազմավարության մշակման մոտեցումը նպաստում է կազմակերպությունների ուժեղացմանը՝ առավելագույնս օգտագործելով նրանց ողջ ներուժը: Ուսումնասիրությունների և բիզնես վերլուծության շնորհիվ մենք տարորոշում ենք խնդիրներն ու հնարավորությունները, որոնք առանցքային են կայուն ու երկարատև ռազմավարության համար: Հաջորդիվ մենք պլանավորում ենք, առանձնացնում առաջնահերթություններն ու դասակարգում առանցքային սկզբունքները ճանապարհային քարտեզին՝ սահմանելով կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարներ:
Էլեկտրոնային կառավարման լուծումների իրականացում
Մեր աշխատակիցները մասնագիտացած են բիզնես գործընթացի վերակազմակերպման գործում՝ հարկային և մաքսային ծառայությունների մոդեռնիզացված ծրագրերի պահանջներին համապատասխան: Մենք նաև տրամադրում ենք տեխնիկական և գործառնական պահաջներին համապատասխանելիության ծառայություններ, կազմում և տրամադրում ենք հաշվետվություններ կապված իրականացվող նախաձեռնության իրավական և կազմակերպչական ընթացակարգերի հետ:
Նորարարական Խորհրդատվություն
Մենք մեր հաճախորդներին օգնում ենք, որպեսզի բիզնես և տեխնոլոգիական ռազմավարության միջոցով, հասնեն մրցակցային առավելության: Մեր աշխատակիցները ռազմավարական փոխակերպման և նորարարական տեխնոլոգիաների գործադրման հսկայական փորձ ունեն բազմաթիվ ոլորտներում և ընդունակ են աշխատելու ամենաբարդ մարտահրավերներին հանդիման:
ESG խորհրդատվական ծառայություններ
◆Ընթացիկ իրավիճակի վերլուծություն և կայուն զարգացնան ESG հիմնական նպատակների որոշում։
◆ESG ընկերության շուկայական դրության վերլուծություն։
◆ESG ընկերության երկարաժամկետ ռիսկերի վերլուծություն և գնահատական։
◆Նախապատրաստում բիզնեսի փոխակերպման ծրագրի, որի նպատակը «Կանաչ» ֆինանսավորման ուշադրություն գրավելն է։
◆Ընթացիկ իրավիճակի ամբողջական հետազոտություն և գլխավոր թիրախների վերհանում հաշվետվության մեջ։
◆Հաշվետվության բնույթի և ձևաչափի մշակում։
◆Տեղեկատվության միավորում հաշվետվության մեջ՝ համաձայն բոլոր ստանդարտների ու ձևաչափերի։
◆Հաշվետվության դիզայնի մշակում և թարգմանություն օտար լեզուներով։
◆PR ձևաչափի մշակում Կայուն զարգացման (ESG) հաշվետվության ցուցադրության համար։
◆Ստուգող գործակալությունների ընտրության աջակցություն։
◆ֆինանսավորման համար նպատակահարմար նախագծերի սահմանում և փաստաթղթերի հավաքագրում։
◆Պարտատոմսերի ծրագրի նախապատրաստում բոլոր փուլերին՝ տեղական ու միջազգային ստանդարտներին համապատասխան։
◆Վարկանշային գործակալությունների համար կազմակերպության գործունեության արդյունքների տրամադրում։
◆էկոլոգիա (բնապահպանություն)՝ շրջակա միջավայրի պահպանման ռազմավարություն, պատասխանատու (ESG սկզբունքներին համապատասխան) մատակարարողներ, թափոնների կրճատում։
◆Սոցիալական ուղղվածություն՝ կադրային քաղաքականություն, կառավարման փոխհատուցման համակարգ։
◆Կորպորատիվ (կազմակերպչական) կառավարում:
◆Վարկանշային գործակալությունների ընտրության աջակցություն։
◆Վարկանշային կազմակերպության համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման ապահովում։
◆Վարկանշային գործակալության հարցերի պատասխանների խորհրդատվություն։
◆Կազմակերպության անունից վարկանշային գործակալության հետ հարցազրույցներին մասնակցություն։
◆Վարկանշի ստացման փաստերի ցուցադրության ապահովում վարկանշային կազմակերպության կողմից։
◆Կազմակերպության կայքի փոփոխության խորհրդատվություն՝ ESG / կայուն զարգացման ստանդարտներին համապատասխան։
◆Կազմակերպության սկզբունքների որոշում՝ կայուն զարգացման համար։
◆Համագործակցություն մեդիայի սեփականատերերի և կազմակերպության ղեկավարների միջև ESG սկզբունքների առաջխաղացման համար։
◆Առցանց միջոցառումների անցկացում կազմակերպությունների՝ ESG արդյունքների վերաբերյալ։
◆ESG գործունեության վերաբերյալ նյութերի պատրաստում սոցիալական հարթակներում տեղադրելու համար։
ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԻՆՉ ԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՄԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ





ՄԵՐ ԹԻՄԸ
Մեր թիմը բաղկացած է միջազգայնորեն ճանաչված մասնագետներից, որոնք մեր հաճախորդներին տրամադրում են անհատականացված մասնագիտական խորհրդատվություն։

Լիանա Կուսիկյան
Գործադիր տնօրեն

Սուրեն Ավետիսյան
Փոխտնօրեն
Մաքսային և գնահատման մասնագետ

Ազինա Ստեփանյան
Ծրագրի ադմինիստրատոր

Միքայել Փաշայան
Համահիմնադիր, ավագ խորհրդատու
Հարկային և մաքսային թվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ,ռիսկերի կառավարման, փոփոխությունների կառավարման, պետական ծառայությունների փոխակերպման և ESG-ի բարեփոխումներ փորձագետ

Սթիվեն Քալահան
Միջազգային խորհրդատու
Թափանցիկության, կառավարման, ռազմավարության, ռիսկերի կառավարման, փոփոխությունների կառավարման, մշակութային փոփոխությունների և հարկային բարեփոխման նախագծերի փորձագետ

Արմեն Էլչիյան
Ավագ խորհրդատու
ESG բարեփոխումների, ռազմավարության մշակման և բիզնեսի կառավարման մասնագետ

Գիորգի Տաբուաշվիլի
Միջազգային խորհրդատու
Թափանցիկության, կառավարման և մաքսային բարեփոխումների փորձագետ

Արման Մարգարյան
Բիզնես վերլուծաբան
Բուսասանիտարիայի, անասնաբուժության և սննդի անվտանգության գծով մասնագետ։ ESG — բարեփոխումների փորձագետ

Նաիրա Մարգարյան
Բիզնես վերլուծաբան
Տնտեսագետ, մասնագիտացած կառավարման և խորհրդատվության ոլորտներում

Արմինե Խաչիկյան
Բիզնես վերլուծաբան

Սերգեյ Խորոշայեվ
Խորհրդատու
ESG — բարեփոխումների փորձագետ

Իլյա Մելնիկով
Ռազմավարության զարգմացման գծով ղեկավար

Զալիֆա Բայմուրատովա
Իրավաբան

Իրինա Շևելովա
Ծրագրի օգնական

Армине Хачикян
Бизнес-аналитик